ԱԳԶԿ հիմնադրամը GITC տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և «ԳԾԿ» ՊՈԱԿ հետ համագործակցելով՝ սեպտեմբերի 26-29 և հոկտեմբերի 17-19 ԿՀՀ ծրագրի շրջանակներում եռօրյա համակարգչային հիմունքների դասընթաց անցկացրեց։ Դասընթացին մասնակցեցին 26 համաճարակաբաններ, որոնք իրենց ստացած գիտելիքները պետք է օգտագործեն կենդանիների տվյալները ԱՆԻՊԱՍ համակարգ ներմուծելու համար։