Այցելություն մարզեր

Սույն թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 17-ը ԱԳԶԿ հիմնադրամի ԿՀՀ թիմը այցելեց Հայաստանի բոլոր մարզեր «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրազեկման նպատակով։ Այցերին ներկա էին նաև ՀՀ ԷՆ, ՍԱՏՄ և ԳԾԿ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։ Հանդիպումների ընթացքում անասնաբուժության և համարակալման բաժնի ներկայացուցիչները համայնքի ղեկավարներին ներկայացրել են ծրագիրն ու դրա կարևորությունը։ Համայնքի ղեկավարները լրացրել են հարցաթերթիկներ, որոնց հիման վրա ՔԱՐԴ հիմնադրամի աշխատակիցները կկազմեն զեկույց-առաջարկ՝ ծրագրի իրագործումն արդյունավետ կազմակերպելու համար։