Հանդիպում ԳԾԿ ՊՈԱԿ-ի և ՀՀ էՆ հետ

31.03.22թ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում կայացել է հանդիպում-քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, ԱՆԻՊԱՍ համակարգի ճարտարագետ Միքայել Ավագյանի և հիմնադրամի ղեկավար Գագիկ Սարդարյանի հետ։ Քննարկվեցին ծրագրի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ։ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված գործողությունների արդյունքները։ Քննարկվեցին նաև հանրապետության տարածաշրջանների համարակալողների և անասնաբույժների համար անցկացվող ԱՆԻՊԱՍ էլեկտրոնային ծրագրի ուսուցման ընթացքին և անցկացվող դասընթացների վերաբերյալ մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։