Հանդիպում SDA NGO-ի հետ

29.03.2022 Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտոնում՝ Ավստրիական Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ և ՔԱՐԴ Հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում SDA NGO-ի հետ։ Հանդիպման ընթացքում «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեցին ծրագրերի նպատակներն ու առաքելությունները։ Արդյունավետ քննարկման արդյունքում ի հայտ եկան ընդհանուր համագործակցության եզրեր։