«Առաջնորդություն, գենդերային հավասարություն» և «Շրջակա միջավայրի աղտոտման կանխում» դասընթաց

CARD հիմնադրամի ԿՀՀ թիմը մեկնարկել է «Առաջնորդություն, գենդերային հավասարություն» և «Շրջակա միջավայրի աղտոտման կանխում» թեմաներով մարզային դասընթացներ, որոնք «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի բաղադրիչ մաս են կազմում։ Դասընթացների նպատակն է գյուղական համայնքներում բարձրացնել գենդերային հավասարության, առաջնորդության, որոշումների կայացման և բնապահապանական իրազեկվածության մակարդակը կանանց և տղամարդկանց մոտ։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը: