Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ-ում մեկնարկած «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագրի վերաբերյալ։ Ասուլիսին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։