Ուսուցողական այց դեպի Ավստրիա

Խիստ կարևորելով ավստրիական փորձը կենդանիների կամարակալման և հաշվառման համակարգի ներդրման հարցում ՝ հոկտեմբերի 9-14, 2022թ․ կազմակերպվեց Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվաում» ծրագրի պատասխանատու պետական պաշտոնյաներից բաղկացած մասնագիտական խմբի ճանաչողական այց դեպի Ավստրիա։ Պատվիրակության անդամները հնարավորություն ստացան այցելելու hամարակալման, հաշվառման և տեղեկատվական բազաների համար պատասխանատու պետական Agrarmarkt Austria կազմակերպություն, Սննդամթերքի և առողջապահության պետական գործակալություն` տեղում ծանոթանալու կառավարման ավստրիական մոդելին ու տվյալների բազաների կառավարմանը, սպանդանոցների և ֆերմաների կառավարման հիմունքներին ու գործընթացների հաջորդականությանը, երկրում գործող օրենքներին ու կանոնակարգերին։ Նման այցերը վճռորոշ են ՀՀ-ում համակարգի արդյունավետ և անվրեպ ներդրման համար։