Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամաբ և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում ԿՀՀ համակարգի ԳՍԸ-երի մշակմանը նվիրված հանդիպում-քննարկում: 27-28 հուլիսի, 2022 թ., 03-05 Օգոստոսի 2022թ ԱԳԶԿ հիմնադրամը կազմակերպեց ԿՀՀ համակարգի ԳՍԸ-երի մշակմանը նվիրված հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ԳԾԿ ՊՈԱԿ-ից և Անիպաս համակարգի ճարտարագետ Միքայել Ավագյանը։ Ընդհանուր 4 օր տևողությամբ հանդիպումների ընթացքում ԱԽ-ի մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասն քննարկել յուրաքանչյուր ԳՍԸ-ի քայլերը, բաշխել դերերն ու լուծումներ առաջարկել քննարկումների ժամանակ ծառացած խնդիրներին։