2022թ, մայիսի 4-ին տեղի է ունեցել հանդիպում Գյուղատնտեսական Ծառյություններ կենտրոն ՊՈԱԿ-ի, ՔԱՐԴ Հիմնադրամի և ԱՆԻՊԱՍ համակարգի ճարտարագետ Միքայել Ավագյանի միջև։ Հանդիպման հիմնական քննարկման թեմաներն էին ծրագրի առաջընթացին առնչվող հարցերը։ Գյուղատնտեսական Ծառայությունների Կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց անասնաբույժների վերապատրաստման դասընթացների կազմակերպման առանձնահատկությունները, որոնք ուղղված են ԱՆԻՊԱՍ համակարգից օգտվելու հմտությունների բարելավմանը։ Հիմնվելով «հարց-պատասխան արձագանքման և խնդրի բաշխման (Task Distribution)» սկզբունքին, «ԱնիՊաս» համակարգի ճարտարագետ Միքայել Ավագյանը առաջարկեց մշակել գործառնական աջակցության և խնդիրների կառավարման համակարգի (OST) անասնաբույժների տեղեկացման ընթացակարգ։